Բանգլադեշում այսօր՝ մայիսի 21-ին, արեւադարձային «Ռոանու» ցիկլոնի հետեւանքով առաջացած ջրհեղեղներից ու սողանքներից 20 մարդ է մահացել:

Ցիկլոնը տեղի է ունեցել տեղի ժամանակով կեսօրին: Քամու արագությունը հասել է 88կմ/ժամի:  Ալիքների բարձրությունը հասել է երկու մետրի: Ցիկլոնից առաջ իշխանությունները ափամերձ շրջաններից տարհանել են մոտ 500 հազար մարդու:
Այս պահին եղանակը սկսել է բարելավվել:

Տեղի օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է նոր սողանքների վտանգի մասին: