Երեք մարդ զոհվել է, չորսը լուրջ վնասվածքներ է ստացել մայիսի 21-ին Ինդոնեզիայի արեւմուտքում Հյուսիսային Սումատրա նահանգում Սինաբունգ հրաբխի ժայթքման հետեւանքով:
Ժայթքման ընթացքում հրաբուխը մոխրի մի քանի սյուն է դուրս նետել առավելագույն երեք մետր բարձրությամբ եւ այրվող գազ: Բոլոր զոհերը եւ տուժածներն այդ ընթացքում բրնձի դաշտեր էին մշակում հրաբխից չորս կմ հեռավորության վրա: Մի քանի տուն է ավերվել:
Տեղի իշխանությունների խոսքով, այդ շրջանը գտնվում է «կարմիր գոտում», որտեղ մուտքն արգելված է անվտանգության նկատառումներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
2,46 կմ բարձրությամբ Սինաբունգ հրաբուխը, որը գտնվում է Հյուսիսային Սումատրա նահանգի մայրաքաղաք Մեդան քաղաքի հարեւանությամբ եւ Ինդոնեզիայի 130 ակտիվ հրաբուխների թվին է պատկանում, դարձյալ արթնացել է 2013-ի սեպտեմբերի 15-ին` երեք տարվա ընդմիջումից հետո, ի վերջո 25 մարդու ստիպելով լքել իրենց տները: 2014-ի սկզբին Սինաբունգ հրաբխի ժայթքումը 16 մարդու մահվան էր հանգեցրել:











