Շվեդ գիտնականները սենյակային բույսերի համար թաղարներ են ստեղծել, որոնք բառացիորեն կարող են ճախրել եւ պտտվել օդում:

Ըստ Life-ի, իրենց ինքնատիպ ստեղծագործությունն ինժեներները LYFE են կոչել: Ներկայում նրանք զբաղված են քրաուդֆանդինգով: Արտասովոր թաղարների զանգվածային արտադրություն սկսելու համար մշակողները պետք է 80 հազար դոլար հավաքեն:

Ինժեներների խոսքով, LYFE թաղարներն օդում ճախրում են հատուկ մագնիսական սարքի շնորհիվ: Ասում են՝ թաղարի դիզայնում միավորել են մինիմալիզմն ու սկանդինավյան նրբագեղությունը: Նրանք նաեւ վստահեցնում են, սարքը հատուկ համակարգով է պատված եւ պաշտպանված է ջրի կաթիլներից: