ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կինը կարողացել է կանխել իր 13-ամյա դստեր առեւանգումը սուպերմարկետից։ Դեպքի վայրի տեսանկարահանումը հրապարակել է տեղի ոստիկանությունը։

Ըստ Էրնանդո քաղաքի իրավապահների, 30-այա Քրեյգ Բոնելլոն քաշել է աղջկա մազերից եւ փորձել է նրան դուրս հանել խանութից, բայց աղջկա մայրը հարձակվել է նրա վրա, դստերը հանել չարագործի ճիրաններից։

Բոնելլոյին ձերբակալել են, երբ նա փորձել է փախուստի դիմել իր մեքենայով։ Նրան առեւանգման եւ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանք են առաջադրել։ Հետաքննությունը շարունակվում է։