Սանկտ Պետերբուրգից հայտնի նկարչուհին որոշել է ինքնատիպ սիրո խոստովանություն անել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ըստ Informing-ի, նա նկար է ներկայացրել, որում իրեն պատկերել է Ռուսաստանի նախագահի նոր կնոջ դերում:

Հարկավոր է նշել նաեւ նկարի ստեղծման արտասովոր մեթոդը. Իրինա Ռոմանովսկայան այն նկարել է կրծքով: Նկարում Վլադիմիր Պուտինը պատկերված է շամպայնի գավաթով, իսկ հարեւանությամբ Իրինան է՝ հարսի քողով:

Խոսելով սյուժեի մասին՝ Իրինան նշել է. «Ինչո՞ւ ոչ, տեղն ազատ է: Նախագահը չպետք է ազատ լինի»: