Փարիզի քաղաքային իշխանությունները հաճելի անակնկալ են մատուցել ֆուտբոլասերներին: Ֆրանսիայի մայրաքաղաք ժամանած ֆուտբոլի երկրպագուները կարող են օգնել, որպեսզի իրենց սիրելի հավաքականի երկրի դրոշը հայտնվի Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի վրա:

Ամեն օր վերջին խաղի ավարտից տասը րոպե անց Էյֆելյան աշտարակը կլուսավորվի այն երկրի դրոշի գույներով, որի հավաքականի երկրպագուներն ամենաակտիվը կլինեն Twitter սոցիալական ցանցում:

Այսօր այդ պատվին, երկրպագուների ջանքերի շնորհիվ, արժանացել է Իռլանդիայի հավաքականը. Էյֆելյան աշտարակը լուսավորվել է իռլանդական եռագույնով:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին մեկնարկեց տարվա ամենասպասված ֆուտբոլային իրադարձությունը՝ ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը՝ Եվրո 2016-ը: Չորս տարին մեկ Եվրոպան որոշում է իր ուժեղագույն թիմին: Ինչպես միշտ՝ մրցաշարը բացեցին տանտերերը, այս անգամ՝ ֆրանսիացիները:

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան՝ Ֆրանսիայից