Գերմանիայի հյուսիս-արեւելքում` Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերանիա երկրամասում գտնվող Բանցկով համայնքում փոշեխառն հողմապտույտը բատուտը հինգ տարեկան աղջկա հետ միասին նետել է տան տանիք: Այդ մասին wetteronline-ը հայտնում է Youtube-ի իր ալիքում` հրապարակելով միջադեպի տեսագրությունը:
Հաղորդվում է, որ երեխան քերծվածքներ եւ կապտուկներ է ստացել, բայց լրջորեն չի տուժել:











