Չինաստանի հյուսիսում խոշոր կարկուտն ավելի քան 18 հազար ավտոմեքենա է վնասել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CCTV+ հեռուստաալիքը:
Արտակարգ իրավիճակը գրանցվել է երկուշաբթի երեկոյան, Շանսի նահանգի Չանչժի քաղաքում: Հավի ձվի մեծությամբ կարկուտը շուրջ 20 րոպե է տեւել:
Տեղական օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով, եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով տուժել են քաղաքի բոլոր 7 շրջանները:











