Մանչեստրի ոստիկանության YouTube–ի ալիքում հունիսի 15-ին տեսանյութ է հայտնվել, որում հարբած թոշակառու կինը մեքենայով մտնում է ալկոհոլային խմիչքների խանութ։

Տեսանյութի մեկնաբանության մեջ ասվում է, որ 79-ամյա կինը մտել է Landside Wine Store սուպերմարկետը՝ հարվածելով 6 տարեկան տղային, որն այնտեղ էր գտնվում ծնողների հետ։ Տղան թեթեւ վնասվածքներ է ստացել։ Մայիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի պատճառով բրիտանուհուն 3 տարով զրկել են վարորդական իրավունքից։ Կնոջը նաեւ 50–ժամյա հասարակական աշխատանք եւ 240 դոլար տուգանք են պարտադրել։