Չիկագոյի 28-ամյա բնակիչ Անտոնիո Պերկինսն ուղիղ հեռարձակում էր իրականացնում Facebook Live ծառայության միջոցով, երբ նրան գնդակահարել են անհայտ անձինք, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Chicago Tribune-ին:
Օգտատերը մի քանի րոպե շփվել է սոցցանցում իր ընկերների հետ: Հետո Պերկինսը հեռարձակումից շեղվել է` դիմելով կադրից դուրս ինչ-որ մեկին. «Էյ, վերջ տուր»: Դրանից հետո մի քանի կրակոց է հնչել, իսկ սմարթֆոնը գետին է ընկել:
Տեսանյութում երեւում է, թե տղամարդն ինչպես է փորձում վերցնել այն` ականատեսների ոստիկանություն եւ շտապօգնություն կանչելու անհրաժեշտության մասին աղաղակների տակ: Կադրում նաեւ արյան հետքեր են հայտնվել:
Պերկինսին հասցրել են Մաունթ Սինայ հիվանդանոց, որտեղ նա մահացել է ստացված վերքերից:











