«Սասնա ծռերի» աջակցության հավաքը այսօր՝ օգոստոսի 19–ին, Ազատության հրապարակում մեկնարկեց ՊՊԾ գունդը գրաված խմբին նվիրված երգի կատարմամբ (ֆոտոռեպորտաժ

Գուսան Հայկազունու երգը կատարեց Ելենա Երեւան բեմական անունով հայտնի Ելենա Նիկողոսյանը։

Ազատության հրապարակում է նաեւ նախօրեին կալանքից ազատված, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Առայժմ պարզ չէ՝ հավաքին երթ կհաջորդի, թե ոչ։

Նշենք, որ սա առաջին հավաքն է Ազատության հրապարակում վերջին մի քանի օրերին։