Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր՝ սեպտեմբերի 2-ին,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության եւ արտերկրից ժամանած հյուրերի հետ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր:

Նրանք հարգանքի տուրք  մատուցեցին Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: