Համացանցում հայտնվել է Թուրքիայի ափերի մոտ Kurt-C զբոսանավի կործանման տեսանյութը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, խորտակումը տեղի է ունեցել Անթալիայի ափերի մոտ։ Փրկվել են 84 մարդ, 33 ուղեւորներ վիրավորվել են, երկուսը՝ անհետ կորել։
Kurt-C զբոսանավը մեկօրյա ուղեւորության էր մեկնել։ Վատ եղանակը հարկադրել էր նավապետին ավարտել զբոսանքը։ Ափից երկու մղոն հեռավորության վրա նավը սկսել էր թեքվել եւ շրջվել էր կողքի։











