Երեւանի Շենգավիթ համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցին 2015թ. դեկտեմբերի 24-ին սպանելու մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Կարեն Շահինյանին իրավապահները Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխել են Երեւան։

Դեպքն անցած տարվա ձմռանն էր կատարվել, դեկտեմբերի 24-ի գիշերը ինչ-որ մեկը Մայիսի 9-ի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում ուրիշի գույքը հափշտակելու նպատակով կյանքից զրկելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նույն գրասենյակի աշխատողի որովայնին, կրծքավանդակին, պարանոցի հատվածներին, սպանել նրան ու հափշտակել գումարը։

Կարեն Շահինյանի նկատմամաբ հայտարարվել է հետախուզում։ Պարզվել էր, որ Կարեն Շահինյանին հաջողվել էր լքել Հայաստանի տարածքը, համալիր հետախուզական միջոցառումների ընթացքում, պարզվել էր, որ նա Վրաստանով գնացել է Ռուսաստանի Դաշնություն։

Կարեն Շահինյանը կալանավորված է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Շենգավիթ համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի: Պարզվել է, որ ավազակային հարձակման ընթացքում սպանել են աշխատակցին եւ գողացել գումար։