Վանաձորի բնակիչ Մարտին Օհանյանը 2016թ. սեպտեմբերի 6-ից հացադուլ է սկսել. պահանջը մեկն է՝ լուծել բնակարանի խնդիրը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, ցուցարարը նշում է, որ դեռեւս 2003 թ.-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը վաճառել է այն տարածքը, որտեղ բնակվում է ընտանիքի հետ: Մ. Օհանյանը տարբեր ատյաններ է դիմել, հասել մինչեւ Ազգային ժողով, դիմել դատախազություն, սակայն՝ ապարդյուն:
Առողջական լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ՝ Մ. Օհանյանը դիմել է այս քայլին՝ հույս ունենալով՝ վերջապես լսելի դարձնել իր ձայնը եւ լուծում տալ իր խնդրին: Ցուցարարի պնդմամբ՝ վերջին անգամ, երբ փորձել է դիմել քաղաքապետին՝ վերջինս սպառնացել է նրան՝ ասելով «Քեզ քացուս տակ կգցեմ»:











