«Բարգավաճ Հայաստան», ԳԱԼԱ եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները Գյումրու նորընտիր ավագանու մանդատների բաշխման վերաբերյալհայցադիմում են ներկայացրել դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Հայցադիմումն այսօր արդեն վերախմբավորվել, ներկայացվել է: Ընթացակարգով բողոքարկելու ենք մինչեւ սահմանադրական դատարան»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Սամվել Բալասանյանը: «Բալասանյան դաշինքը» ստացել էր 17 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8, «Հայկական վերածնունդը»՝ 4, ԳԱԼԱ-ն՝ 4: Նորընտիր ավագանու առաջին նիստը «Բարգավաճ Հայաստանը», «Հայկական վերածնունդը» եւ ԳԱԼԱ-ն բոյկոտել են:
Նշենք, որ երեք կուսակցություններ մտադիր են վիճարկել Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ կետը, որը վերաբերում է մանդատների 40 տոկոսից ավելին ստացած ուժին բոնուս հատկացնելուն: Հենց այդ բոնուսի շնորհիվ է Գյումրիի քաղաքային ընտրություններում «Բալասանյան» դաշինքը ստացել Գյումրիի ավագանու 33 մանդատներից 17-ը (50 տոկոսից ավելի), թեեւ ընտրություններում այդ դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 34 տոկոսը:











