Նախնական տեղեկություններով՝ Բեսլանի մոտ վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսների ուղեւորների շարքում եղած դեռահասները մեկնում էին Հայաստանի մայրաքաղաքում կարատեի միջազգային մրցման մասնակցելու, հաղորդում է Life-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 04:30-ին Վլադիկավկազի շրջանում իրար են բախվել Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսն ու «Սկանիա» բեռնատարը: Վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը: Ավտոբուսում 50 ուղեւոր է եղել: Վերջին տվյալներով՝ հիվանդանոցներ են տեղափոխվել 27 մարդիկ: Այս պահին ներկայացված ցուցակի համաձայն՝ Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում են մնացել 10 տուժած քաղաքացիներ: Տուժողների թվում 4 երեխա կա:











