Adidas մարզական ապրանքանիշը վաճառքի է հանել Parley for the Oceans մարզակոշիկներ, որոնք պատրաստված են օվկիանոսային աղբից, փոխանցում է Lenta-ն:
Կոշիկը ստեղծելիս օգտագործվել է պլաստիկ եւ վերամշակված պոլիէսթեր: Մարզակոշիկների վերին մասը պատրաստվել է Primeknit կոչվող նյութից: Կոշիկի մեկ զույգը պատրաստելիս միջինը պլաստիկե 11 շիշ է օգտագործվում:
Adidas ընկերությունը հիմնադրվել է 1948 թվականին Գերմանիայում: Այն մասնագիտացած է մարզահագուստի եւ գույքի արտադրության ոլորտում: Ներկայումս ընկերությունը զբաղվում է նաեւ Reebok, Y-3 եւ RBK & CCM Hockey ընկերությունների արտադրանքի իրացմամբ:











