Յուրաքանչյուր ոք կարող է ներկրել ցանկացած ապրանք՝ օրենքի սահմաններում: Այդ մասին լրագրողներին ԱԺ-ում ասաց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: «Լինի բանան, դիզվառելիք թե որեւէ այլ ապրանք՝ յուրաքանչյուրն ազատ է զբաղվել ապրանքների ներմուծմամբ»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ կարող է այդ մասին մտածել Միհրան Պողոսյանը (հայտնի է որպես «Քեթրինի Միհրան», բանանի ու նարնջի խոշորագույն ներմուծող), ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Գնացեք, Միհրան Պողոսյանից հարցրեք, ես նրա մամուլի խոսնակը չեմ»: