Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը խնդրում է Կառավարությանը վերանորոգել անբարեկարգ ճանապարհն ու օգնել գյուղացուն՝ իրացնել ապրանքը։ Նոյեմբերի 11-ին Դիլիջանում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ խորհրդակցության ժամանակ Արամ Նիգոյանը դժգոհեց՝ Երեւան ավելի հեշտ են հասնում, քան Բերդ, ապա հավելեց՝ գյուղատնտեսությամբ են զբաղվում, սակայն արտադրանքն իրացնելու հնարավորություն չկա։

«Եթե ճանապարհը սարքեն, տուրիստն էլ կգա, գյուղացին էլ կուզի՝ Երեւանին մոտ լինի մի քիչ, պիտի սրանից սկսենք․․․ մեկին էլ պիտի խրախուսենք, որ գա միսն առնի, չգիտեմ»,- ասաց Արամ Նիգոյանը։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Գյուղապետի դժգոհությունը կարծես Կարեն Կարապետյանի սրտով չէր․ «Եթե դուք որպես համայնքապետ չգիտեք, ես ի՞նչ իմանամ Երեւանում նստած։ Էն փղի անեկդոտը գիտե՞ք, շատ ունիկալ անեկդոտ ա։ Մեկը փիղ ա ծախում 1 միլիոնով, առնողն ասում ա՝ ինչի՞ ես էդքան ասում, պատասխանում ա, թե անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն գիտի, տունը մաքրում ա, պիլիսոս ա անում, ժարիտ ա անում, էս ա անում, էն ա անում։ Առնում, պրծնում ա, մի որոշ ժամանակ հետ էս առնողը հանդիպում ա վաճառողին, ասում ա՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն չգիտի, պիլիսոս չի անում, ժաիտ չի անում, կարա՞ս գնորդ ճարես, ծախեմ պրծնեմ: Վաճառողն ասում ա՝ լսի, եղբայր դու այս տրամադրությամբ քո փիղը չես ծախելու։ Դուք ձեր տրամադրությամբ համայնքը չեք ծաղկացնելու, ասում եք՝ էս վատ ա, էն վատ ա»։

Կարեն Կարապետյանի դիտարկմանը, թե դուք պետք է Կառավարությանն ասեք՝ դուք ինչ եք անելու, ինքն ինչ է անելու, Նավուրի գյուղապետն արձագանքեց․ «Ես ասում եմ, պարոն վարչապետ, ես արտադրանք եմ տալիս անձամբ ու չեմ կարում միսն իրացնել։ Գյուղացին որ տեսնում է՝ գյուղապետը չի կարում իրացնի, ինքն ի՞նչ պիտի անի»։

Վարչապետը կրկին չհանձնվեց․ հորդորեց գյուղապետին մտածել այնպիսի արտադրանքի մասին, որը հնարավոր է իրացնել, ուղիներ փնտրել արտադրածն իրացնելու համար։

Նշենք, որ Կարեն Կարապետյանը նախօրեին խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի համայնքապետերի հետ։