Չինաստանում «երգող» ավտոճանապարհ են կառուցել: Եթե մեքենան ճանապարհով ընթանա ժամում 35-40 կմ արագությամբ, վարորդը կլսի «Ձոն հայրենիքին» հայրենասիրական երգից հատված:

en.people.cn պորտալը հայտնել է, որ ավտոճանապարհը կբացվի հաջորդ գարնանը՝ Պեկինից ոչ հեռու:

Գաղտնիքը պարզ է՝ ասֆալտ-բետոնե ծածկի մեջ արված են տարբեր մակարդակի ակոսներ, որոնք ավտոմեքենայի անիվների հետ շփվելիս ստեղծում են ձայնարկիչի էֆեկտ: Այս դեպքում սկավառակի դեր է կատարում ճանապարհը, իսկ ասեղի՝ անվադողերը: Արդյունքում ձայները մեղեդու են վերածվում:

Դա միաժամանակ գրավում է զբոսաշրջիկներին եւ մեծացնում է երթեւեկության անվտանգությունը: Վարորդները մայրուղու երաժշտական հատվածում հայտնվելով, արագությունը մեծացնում են եւ կասեցնում քնկոտությունը՝ ուշադրությունը կենտրոնացնելով եզակի ձայների վրա: