Նոյեմբերի 13-ին Նոր Զելանդիայում տեղի է ունեցել7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժ: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Կրայստչերչ քաղաքից 91 կմ հյուսիս-արեւելք:

Հաղորդվում է, որ աղետը պատուհասել է Նոր Զելանդիայի շատ քաղաքներին՝ ներառյալ մայրաքաղաք Վելինգթոնը: Առայժմ տուժողների մասին ոչինչ չի հաղորդվել: