Գերագույն Ռադայի նիստում «Ընդդիմադիր բլոկի» ղեկավար Յուրի Բոյկոն հարվածել է Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին։ Այս մասին նոյեմբերի 14-ին հայտնում է «112 Ուկրաինան»։
Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Լյաշկոն Բոյկոյին մեղադրել էր այն բանում, որ նա Մոսկվա է մեկնում Կրեմլից հրահանգներ ստանալու համար։ «Ես Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հարց ունեմ։ Ինչու՞ է նա մեկնում Մոսկվա եւ մինչեւ հիմա բանտում չէ»,– հարցրել է Լյաշկոն։ Դրանից հետո անվրդով դեմքով նստած Բոյկոն տեղից վեր է կացել եւ բռունցքով հարվածել Լյաշկոյի դեմքին։
Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին կատարվածից հետո խոստացել է այլեւս նման միջադեպեր թույլ չտալ։













