«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի անդամներ Անդրեյ Կոզլովը եւ Ռովշան Ասկերովը բառային մենամարտ են սկսել «Հախճապակե միջուկ» մրցանակակիրների թիմի խաղի հեռարձակման ժամանակ, հայտնում է Lenta–ն։
Ասկերովը պնդում է, որ տեսել է, թե ինչպես է Կոզլովը հուշում սեղանի շուրջ խաղացողներին, ինչի հետեւանքով խաղացողները տվել են այն պատասխանը, որն անգամ չէր էլ քննարկվել սեղանի շուրջ։ Հաղորդավարը դա չէր տեսել, քանի որ խաղին հետեւողները դրան ուշադրություն չէին դարձրել։
Այդ դիտողությանն ի պատասխան՝ Կոզլովը Ասկերովին սրիկա էր անվանել եւ համեմատել Գենադի Խազանովի տեսարաններից մեկի վագրի հետ (հավանաբար վագրը, որին միսը պակաս էին տալիս խմբ.)։ «Եվ ես այստեղ էլ չեմ լռի։ Ռովշա՛ն, Դուք սրիկա եք։ Ի՞նչ կարող եմ ես անել, եթե Դուք սրիկա եք։ Ռովշանն ուղղակի խանդում է, որ ինքը չի խաղում։ Ռովշա՛ն, ես Ձեզ հետ այլեւս չեմ խոսելու»,– հայտարարել է Կոզլովը։
Կոզլովն ու Ասկերովը հայտնի են հախուռն բնավորությամբ։ Նրանց հաճախ են հեռացնում դահլիճից հուշումների համար։











