7-ամյա Մելինե Գրիգորյանի մոտ հայտնաբերվել է ուղեղային կաթված. փոքրիկը չի քայլում, ոչ էլ կարողանում է նստել կամ հենվել: Սոցիալական ծանր պայմաններում ապրող երեխայի ընտանիքը նրա վերականգնողական բուժման համար գումար չունի եւ այդ պատճառով փոքրիկի բուժման կուրսը կիսատ է մնացել: Մելինեի հայրը մահացել է, եւ վեց հոգուց բաղկացած ընտանիքի հոգսն ամբողջությամբ մնացել է նրա մոր՝ Ռուզաննայի ուսերին: Երեխան ծնված օրից ծնողների ուշադրության կենտրոնում է եղել, միշտ ստացել է վերականգնողական բուժում, սակայն, ընտանիքում միակ աշխատող ուժը մայրն է եւ այլեւս չի հասցնում հոգալ երեխայի բուժման ծախսերը:
7-ամյա Մելինեի վերականգնողական բուժման համար անհրաժետ է 1500 դոլար, նրան օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել Մելինեի մոր՝ Ռուզաննա Մելքոնյանի անունով բացված հաշվեհամարներին:
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
1570023346520100 ՀՀ դրամ
1570023346520101 ԱՄՆ դոլար
SWIFT:ARMIAM22, կամ զանգահարել +37493 422 592, +37494 515 315 հեռախոսահամարներով:
(1).jpg)
.jpg)











