Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն առանձնացրել է մարդկության գլխավոր խնդիրներից մեկը։ Գիտնականի մասնակցությամբ տեսանյութը տեսագրվել է GEN-PEP շվեդական կազմակերպության համար, որը զբաղվում է երիտասարդ մարդկանց առողջության բարելավման հարցերով, հայտնում է Lenta.ru–ն։
«Ես այստեղ եմ, որպեսզի նշեմ 21-րդ դարում մարդկանց առողջության հիմնական խնդիրներից մեկը։ Այսօր շատ մարդիկ մահանում են ավելորդ քաշի եւ ճարպակալման հետեւանքով ի հայտ եկած բարդացումներից։ Մենք շատ ենք ուտում եւ քիչ ենք շարժվում»,– ասել է նա։
Գիտնականը խնդրի լուծումը տեսնում է ֆիզիկական ակտիվության բարձրացման եւ սննդակարգի փոփոխության մեջ։











