Թարմացումից հետո Google Timelapse ծառայությունը թույլ կտա տեսնել, թե ինչպես էր փոխվում Երկիրը 32 տարի շարունակ, հայտնում է Informing–ը։
Timelapse կայքում հիմա կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվել մեր մոլորակը 1984 թվականից հետո։ Ծառայությունն ամենատպավորիչ կադրերը տեղադրել է YouTube–ում։ Դրանք նայելով՝ կարելի է տեսնել, թե ինչպես են մեծացել քաղաքները, չորացել ծովերը եւ հալվել սառույցները։
Timelapse ծառայությունը գործարկվել էր 2013–ին։ Այն հնարավորություն է տալիս ուսումնասիրել մեր մոլորակի լուսանկարները, որոնք տասնամյակներ հավաքել են ԱՄՆ Երկրաբանական ծառայությունն ու ՆԱՍԱ–ն։











