«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է համարում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, դատական առաջին նիստից հետո լրագրողներին ասաց Հայր Անտոնը:
Նա պատմեց, որ Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է, երբ նա մասնակցել է Քեսաբի ազատագրմանը:
Հարցը, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ հենց ինքն է ֆինանսավորել ենթադրյալ զինված խմբին` Հայր Անտոնն անպատասխան թողեց: Նշենք, որ ըստ լուրերի` հոգեւորականը 70 հազար ԱՄՆ դոլար էր հատկացրել խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանին:
Այլ հարցերի Հայր Անտոնը հրաժարվեց պատասխանել:











