Կիպրոսում պայթեցրել են հայ գործարարի ավտոմեքենան, բավականին մեծ գումար հափշտակել, ապա ծեծել եւ սպառնացել:

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, ամիսներ առաջ կիպրոսահայ մի ռեստորանատիրոջ է դիմում ոմն Գեւորգ եւ առաջարկում ներդրում կատարել նրա բիզնեսի մեջ, համաձայնվում են եւ սկսում միասին աշխատել: Որոշ ժամանակ անց, սակայն, երկու հայերի միջեւ կոնֆլիկտ է առաջանում եւ Գեւորգն առաջարկում է 50 հազար ԱՄՆ դոլարի դիմաց գնել ռեստորանը: Սկզբում վճարում է 20 հազար ԱՄՆ դոլար` խոստանալով մնացած մասը վճարել հետագայում, սակայն գործարքը կատարելուց հետո անհետանում է: Այս ընթացքում Կիպրոսում պայթեցնում են նախկին ռեստորանատիրոջ մեքենան, նա վերադառնում է Հայաստան` գտնելու Գեւորգին: Այստեղ, սակայն, նրան գտնել չի հաջողվում, փոխարենը, անհայտ անձինք սկսում են ծեծել նախկին սեփականատիրոջը` նախ պահանջելով 55 հազար ԱՄՆ դոլար, այնուհետեւ արդեն 110 հազար ԱՄՆ դոլար:

Իրավապահներին հաջողվել է պարզել, որ սպառնալիք հաղորդագրություններն ուղարկվել են Գեւորգի ընկերոջ կողմից: Նա կալանավորված է: Ոստիկանությունը որոնում է Գեւորգին:

Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում: