Եգիպտոսում մայրաքաղաք Կահիրեի ղպտիական եկեղեցու շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է գործակալությունը։
Պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, ավելի քան 50 տուժած կա, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունը։
Նախնական տվյալներով, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել եկեղեցու վրա, երբ այնտեղ պատարագ էր։











