Իսպանիայի տարբեր մասերում միանգամից հինգ աստղադիտարաններ ֆիքսել են ընկնող հրե գունդ։ Մասնագետները արագ պարզել են, որ այդ օբյեկտը երկնաքար էր, հայտնում է ABC հեռուստաալիքը։
Գիտնականների տվյալներով, երկնաքարը սլացել է դեպի երկրային մթնոլորտ 72 կմ/ժ արագությամբ։ Սակայն գրեթե ամբողջովին այրվել է մթնոլորտում, ինչով էլ հենց բացատրվում է դրա լուսարձակումը։ Երկնաքարի այրումը մթնոլորտի ամուր շերտերում նաեւ բացատրում է պայթյունը, որի մասին հայտնում են ականատեսները։ Գրանադա ու Խաեն նահանգների բնակիչները հայտնել են, որ բարձր պայթյունի ձայն են լսել ու զգացել հարվածային ալիք։ Ոմանք նույնիսկ հայտնել են, որ զգացել են, թե ինչպես է թեթեւակիորեն դողացել երկիրը։
.jpg)











