Կառավարության հրավիրած այսօրվա ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ լեզվակռիվ տեղի ունեցավ:
Կորյուն Նահապետյանը կոչ արեց պատգամավորներին չխախտել ԱԺ կանոնակարգը եւ տեղից չխոսել, որին միջամտեց Նիկոլ Փաշինյանը: Կորյուն Նահապետյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշեց. «Շատ պատգամավորների զայրացնում է այն փաստը, որ իրենք զրկված են հիմնական զեկուցողին տարատեսակ հարցեր ուղղելու հնարավորությունից: Բայց, Ազգային Ժողովի կանոնակարգով պետք է առաջնորդվի ցանկացած պատգամավոր: Պարոն Փաշինյան նաեւ կոչ ենք աում Ձեզ առաջնորդվել այդ կանոնակարգով, դուք կարող եք տեղից բղավել, առարկել, դա Ձեր վարքագծին բնորոշ երեւույթ է»:











