Ֆրանսիական Dior նորաձեւության տունը տեսահոլովակ է ներկայացրել, որում ցուցադրված է La Rose des Vents շարքի զարդերի ստեղծման գործընթացը՝ էսքիզից մինչեւ պատրաստ արտադրանք: Այս մասին գրում է Lenta-ն:

Christian Dior նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին, ֆրանսիացի մոդելավորող Քրիտիան Դիորի կողմից: Ժամանակի ընթացքում այս ապրանքանիշի ներքո սկսեցին թողարկել ոչ միայն կանացի հագուստ, կոշիկ, աքսեսուարներ եւ օծանելիք, այլեւ Dior Homme շարքի տղամարդու հագուստ, ինչպես նաեւ կոսմետիկա եւ թանկարժեք զարդեր:

La Rose des Vents շարքը թողարկվել է 2015 թվականին: Սկզբում դրանում ներառված էին կիսաթանկարժեք քարերով զարդեր: Մեկ տարի անց, սակայն, հավաքածուն լրացվեց ոսկե ապարանջաներով եւ ադամանդե մանյակներով: