Բրիտանացի մրցարշավորդ Թոմ Օնսլու Քոուլը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել ՝ մահճակալով բացելով ժամում 135 կմ արագություն։ Տեսահոլովակը աստղը հրապարակել է Hotels.com հյուրանոցների ամրագրման ծառայության YouTube-ալիքում, որի աջակցությամբ իրականացվել էր այդ նախագիծը։ Մահճակալի հիմքում Ford Mustang GT-ի լրամշակված շասսին ու ուժային սարքավորումն է։ Աստղն այն վարել է Միացյալ արաբական միության Ումմ ալ Քուվեյն քաղաքում Emirates Motorplex ավտոդրոմի վրա։ Նմանատիպ նախորդ ռեկորդը սահմանվել էր Մեծ Բրիտանիայում 2008-ին։ Այն ժամանակ մահճակալը կարողացել էին վարել 111 կմ ժամում արագությամբ, հայտնում է Motor-ը։











