Գերագույն ռադայի պատգամավորները այս տարվա վերջին լիագումար նիստի ժամանակ վիճաբանություն են սկսել, հայտնում է «112 Ուկրաինան»։

Վեճը ծագել է «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցության պատգամավոր Պավել Կիշկարի ու արտախմբակցային պատգամավոր Միխայիլ Գոլովկոյի միջեւ։

Գոլովկոն ելույթի ժամանակ անդրադարձել էր «Ուկրգազդոբիչա» ընկերության գործունեությանը։ Կիշկարը դահլիճից ընդհատել է պատգամավորին՝ նրա ներկայացրած տվյալները անվանելով «սուտ»։

Ելույթից հետո Գոլովկոն Կիշկարին դիտողություն է արել ու վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։

Լրագրողներին տված մեկնաբանության ժամանակ Գոլովկոն հայտնել է, որ պատրաստ է պատգամավորին դատի տալ ու պաշտպանել «պատիվն ու արժանապատվությունը»։ «Ես դրա համար պատկառելի փաստարկներ ունեմ»,- հավելել է նա։