Բուենոս Այրեսի նահանգի հյուսիսային հատվածները ջրի տակ են անցել, հայտնում է NTDTV–ն։

Մոտ 600 մարդու  տարհանել են։ Երկու մարդ անհետ կորած են համարվում։

Տարերային աղետի պատճառով արգելափակված են գլխավոր մայրուղիները։ Շատ տներ հոսանքազրկվել են։

Տուժել են Պերգամինո, Ռամալյո եւ Արրեսիֆես քաղաքները։ Վատ եղանակային պայմաններն անդրադարձել են նաեւ Կորդովայի եւ Սանտա Ֆե նահանգների վրա։