Մինսկի տրակտորի գործարանը իր աշխատակիցներին եւ մայրաքաղաքի բնակիչներին լուսային շոու է ցուցադրել, որի ժամանակ տրակտորները վալս եւ տանգո են «պարել»:
Միջոցառման հոլովակը համացանցում հրապարակել է Onliner.by պորտալը:
Շոուն անցկացվել է գործարանի մուտքի մոտ: Շոուին մասնակցել են երեք զույգ «Բելառուս» տրակտորներ, որոնք պտտվել են Գեորգի Սվիրիդովի եւ Ռիչարդ Կլայդերմանի երաժշտության ներքո:











