ԱՄՆ-ում 4-ամյա աղջիկը համացանցում հռչակավոր է դարձել սառցակալած բատուտի վրա անհաջող ցատկից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անցյալ շաբաթ Կոլորադոյի բնակչուհի Հիզեր Գրինը համացանցում հոլովակ է հրապարակել, որում նրա դուստրը՝ Սոֆյան, ցատկում է սառցակալած բատուտի վրա եւ վայր ընկնում:
Հոլովակը համացանցում է հայտնվել այն պարզ պատճառով, որ Սոֆյան ցանկացել է, որպեսզի մայրն իր ցատկը տեսանկարահանի եւ ցույց տա տատիկ-պապիկին:
«Երեխաս ամենեւին չի վնասվել: Նա իսկապես ցանկանում էր ցատկել: Նրան ոչ ոք չի ստիպել: Իմ 4-ամյա դուստրն այնքան հուզված է, որ այդքան մարդ տեսել է, թե ինքն ինչպես է ընկնում: Նա կարծում է, որ ինքը հռչակավոր…»,- Facebook-ում գրել է Հիզեր Գրինը:
Հոլովակը հրապարակվել է դեկտեմբերի 25-ին եւ 3 օրում 24 մլն դիտում ունեցել:











