Իսպանիայի Իբի քաղաքի բնակիչները տոնական փառատոնի շրջանակում դուրս են եկել փողոցներ, որպեսզի իար վրա ալյուր ու ձու նետեն, ու բնականաբար գործողությունների վայրը շուտով վերածվել է իսկական քաոսի, գրում է 120.su կայքը։
Ըստ ավանդույթի բոլոր մասնակիցները զինվորական համազգեստով պետք է լինեն, իսկ զենքի փոխարեն օգտագործեն ձու, ալյուր ու պետարդներ։
Տոնը կազմակերպվում է դեկտեմբերի 28-ին ու նվիրված է աստվածաշնչյան Հերովդես թագավորի կողմից նորածինների կոտորածին, ըստ ավանդույթի Հերովդեսը հենց Իբի քաղաքում էր ապրում։
Առավոտյան ժամը 8-ին «բանակներից» մեկը գրավում է քաղաքը ու իր իշխանությունը հաստատում այնտեղ։ Բնականաբար նրանց հակառակորդները պետք է փորձեն դիմադրել։
Եվ միայն երեկոյան ժամը 5-ին՝ փառատոնի ավարտին, իշխանությունը վերադառնում է օրինական քաղաքապետին ու բոլոր մասնակիցները, հաշտվելով իրար հետ, վայելում են տոնական հրավառությունը։
















