Մոլորակի ամենատարածված թռչուններից սարյակները, երամ կազմելով, զարմանալի տեսարան են ստեղծում: Թռչունների հսկայական ամպը հաճախ փոթորկի հետ են համեմատում:
Սովորական սարյակները (Sturnus vulgaris) կարող են մեկ երամում միավորվել՝ մինչեւ մի քանի հազարով: Խմբակային թռիչքի ժամանակ նրանք կրկնում են միմյանց շարժումները՝ միաժամանակ թեքվելով, իջնելով կամ բարձրություն հավաքելով: Նման մանեւրումների ժամանակ սարյակների արագությունը հասնում է մինչեւ 40 կմ/ժ-ի, սակայն թռչունները երբեք չեն բախում միմյանց:
Ըստ Nat-geo-ի՝ այս ամենն այնքան դիտարժան է, որ լուսանկարիչ Մարկո Կամպասասը հսկայական երամի թռիչքը պատկերող տեսանյութը «Կախարդական ամպ» է կոչել:











