Բելառուսից կասկադյոր եւ հնարքներ բեմադրող Դենիս Բլոխինը բելառուսական ապահովագրական ընկերության գովազդային տեսանյութում շարժվող բեռնատարների միջեւ շպագատ է ցուցադրել: Հոլովակը հրապարակվել է YouTube-ի TUT.BY-ի ալիքում:

Տեսանյութում, որը երկու օրվա ընթացքում ավելի քան կես միլիոն դիտում է ունեցել, Բլոխինը կրկնել է Volvo-ի հոլովակից բելգիացի հայտնի դերասան Ժան-Կլոդ Վան Դամի հնարքը: