Ամանորի ու Սուրբ Ծնունդի նախաշեմին «X GROUP» ներկայացուցիչները այցելել են Խարբերդի մասնագիտացված մանկատուն և «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Ինչպես տեղեկացնում են «X GROUP»-ից, այցելությունը կազմակերպվել է ընկերության հիմնադիր Խաչիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ: Մանուկներին «X GROUP»-ից հյուրերը այցելել են Ձմեռ պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ: Երեխաները նվերներ են ստացել՝ խաղալիքներ, տաք հագուստ: Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրենն իր երախտագիտությունն է հայտնել Խաչիկ Խաչատրյանին, մանկատանը բազմիցս աջակցելու համար, և հույս է հայտնել, որ Խաչատրյանին օրինակին կհետևեն այլ մարդիկ, որպեսզի աջակցեն մանկատանը:
Երեխաների շուրջօրյա ժամանակավոր խնամքի «Զատիկ» աջակցության կենտրոն այցելությունից ու շնորհավորանքներից հետո, «X GROUP»-ի ներկայացուցիչները երեխաներին բաժանել են նվերներ՝ ըստ տարիքային խմբերի:
«X GROUP»-ի հաղորդագրությունում նշվում է, որ ընկերության համար կարեւոր է սոցիալական պատասխանատվությունը: Տարեկան մի քանի անգամ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ իրականացվում են տարբեր բարեգործական արշավներ, աջակցության ծրագրեր, որոնք ընկերության ձեռագրի ու գործելաոճի անբաժան մասն են:
(19).jpg)
(14).jpg)
(9).jpg)
(10).jpg)
(6).jpg)
(5).jpg)
(5).jpg)
.jpg)
Տեսանյութը՝ X Group-ի











