Վաշինգթոնում բողոքի ակցիայի մասնակիցները Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը կոտրել են մեքենաների եւ խանութների ապակիները, հայտնում է Reuters–ը։

Ականատեսների վկայությամբ՝ ակտիվիստները կոտրել են Bank of America–ի ցուցափեղկը։  Հայտնի չէ, թե արդյոք նրանք որեւէ կազմակերպության ներկայացուցիչներ են։