Ի՞նչ է ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջը երդմնակալությունից անմիջապես հետո։ Այս հարցը հուզում է լրատվամիջոցներին եւ համացանցի օգտատերերին, որոնք ուշադրություն են դարձրել, թե ինչպես է Մելանյայի դեմքի արտահայտությունը փոխվում դրանից հետո։

Այն բանից հետո, երբ Թրամփը ԱՄՆ նախագահ էր  հռչակվել, նա շրջվել էր դեպի ընտանիքի անդամները, որոնք ժպտում էին նրան։ Հետո Թրամփն ինչ–որ բան էր ասել Մելանյային եւ շրջվեց, որից հետո ժպիտը նրա դեմքից անհետացավ։ Նկատելի է, որ առաջին տիկնոջը շատ էին տխրեցրել ամուսնու բառերը։ Համացանցում արդեն գործարկել են #SaveMelania եւ  #FreeMelania արշավը։