GQ ամսագիրը ցույց է տվել, թե ինչպես կարելի է Դոնալդ Թրամփին իսկական ջենթլմեն դարձնել, գրում է Medusa–ն։
GQ –ն նախագահին առաջարկում է կարմիր լայն փողկապի փոխարեն նեղ շագանակաագույն փողկապ կրել , նաեւ այցելել Վաշինգթոնի հարյուրավոր վարսավիրանոցներից մեկը, որտեղ նրան դասական սանրվածք կանեն։
Տեսագրության հեղինակները նշում են, որ արտաքուստ նախագահին կարելի է հաճելի դարձնել, բայց նրա ռասիստական, իսլամաֆոբիական հայացքները ու վատ թվիթները փոխել դժվար թե ի զորու լինեն։











