Մեծ Բրիտանիայում համարձակ տղամարդը որոշել է ուժեղ փոթորկի ժամանակ լողալ:

Ըստ Daily Mirror-ի՝ անգլիական Դեւոն կոմսության Դոլիշ քաղաքի բնակիչը նկարահանել է ուժեղ ալեկոծության ժամանակ լողացող տղամարդուն: «Դոլիշն այսօր: Եվ ինչ-որ խելագար, որը լողում է ծովում»,- կադրերը մեկնաբանել է հեղինակ Փոլ Ջոնսոնը:

Տեսանյութը հեղինակը նկարահանել է իրենից ոչ հեռու ջրի մեջ գտնվող տղամարդուն: Ըստ Ջոնսոնի՝ նա լողում էր, ոչ թե խեղդվում: Մեկնաբանություններում Facebook-ի օգտատերերը նշել են, որ այդ տղամարդն ամեն օր լողում է:

Daily Mirror-ը նշում է, որ Դեւոնում այդ ժամանակ քամու արագություն է 110 կմ/ժ է կազմել: