Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկը շրջագծել են ժապավենով, որպեսզի մարդկանց կյանքը վտանգի տակ չդրվի տանիքից թափվող սառույցի պատճառով: Հալոցքի արդյունքում տանիքներից կախված սառցալեզվակները լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց համար:
NEWS.am-ի հետ զրույցում հարեւանները ասացին, տանտերն է ժապավենով շրջագծել տունը: Դեպքեր են պատահել, երբ մարդիկ հրաշքով են փրկվել վերեւից ընկնող սառույցից:
Քաղաքում հաճախ կարելի է հանդիպել շենքերի տանիքներից, մուտքերի անկյուններից կախված սառույցի, որոնց կողքով անցնելը կարող է լուրջ վտանգ ներկայացնել քաղաքացիների կյանքի համար: Օրերի տաքանալու հետ միասին այդ վտանգը գնալով մեծանալու է:











