Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, հաստատել է, որ Արարատի մարզում առաջադրվելու է ԲՀԿ տարածքային ցուցակով:
Այսօր` փետրվարի 10-ին, ԲՀԿ 9-րդ համագումարից առաջ NEWS.am-ի հետ զրույցում Արգամ Աբրահամյանը, որը Գագիկ Ծառուկյանի փեսան է, նշել է, որ առայժմ մտադրություն չունի կուսակցական դառնալու:
«Ես այդ մասին հայտարարություն կանեմ»,- ասել է նա:
Արգամ Աբրահամյանը նշել է նաեւ, որ չի պատրաստվում հրաժարական տալ Արտաշատի քաղաքապետի պաշտոնից, քանի որ իրեն ընտրել է ժողովուրդը: Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Աբրահամյան ընտանիքի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, Արգամ Աբրահամյանը վստահեցրել է, որ նման բան չկա, իրենց ձեռնարկություններում հարկային ստուգումներ չեն իրականացվում:











