Տնտեսական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է սառեցնել կուտակային կենսաթոշակների ֆոնդի գործունեությունը։ Այս մասին փետրվարի 10-ին՝ ԲՀԿ 9-րդ համագումարի ժամանակ, ասել է կուսակցության նոր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում հարկերը նվազում են, որպեսզի մարդը կարողանա շնչել, աշխատել։ Հարկերի բարձրացումը, ըստ նրա, հանգեցնում է գործազրկության, աղքատության եւ միգրացիայի։ «Այսօր մենք գումար ենք հավաքում կուտակային կենսաթոշակային ֆոնդի համար, որպեսզի 40 տարի անց մեր ժողովուրդը թոշակ ստանա։ 40 տարի անց դրամը կարող է սաստիկ արժեզրկվել։ Մենք կարող ենք սառեցնել կուտակային կենսաթոշակային ֆոնդերը եւ այդ գումարներն օգտագործել երկրում թոշակների բարձրացման համար»,– ասել է Գագիկ Ծառուկյանը։











