Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում գողության դեպք է բացահայտվել: Անհայտ անձը, իմանալով, որ ձմեռվա սեզոնին տների մեծ մասը բնակեցված չի լինում, ցանկապատով մտել էր ամառանոցներից մեկի բակ, տատշգամբի չհրկիզվող պահարանից գողացել աշխատանքային գործիքներ, բակից՝ ջրի 7 տակառ: Ավելի ուշ պարզվել է, որ մեկ այլ ամառանոցից էլ գողացել էր դարձյալ շինարարական ապրանքներ:

Հունվարի 15-ին, ամառանոցներից մեկի տերը ոստիկանության Կոտայքի բաժին է ահազանգել գողության մասին:

Ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Նոր նորքի 4-րդ զանգվածի բնակիչ Կարեն Պ.-ն, Ձորաղբյուրի ամառանոցներից կատարում է գողություններ: Փետրվարի 4-ին նրան հայտնաբերել են Ձորաղբյուրում եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Կարենը պատմել է, որ Ձորաղբյուրի տարբեր տներում վերանորոգման աշխատանքներ էր կատարել, հիշել էր՝ որտեղ ինչ կա, հետո եկել էր ապրանքների հետեւից: Նա մեքենա էր վարձել, շինանյութը տեղափոխել Երեւան ու վաճառել, իսկ գողոնը մնացած մասը թաքցրել էր ծանոթներից մեկի տանը: